Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Ծրագրեր
Մենք նախատեսում ենք մոտ ապագայում իրականացնել ակումբային հանդիպումներ, համերգներ և փառատոններ Հայաստանի, ԱՊՀ-ի և իհարկե ԱՄՆ-ի երաժիշտների մասնակցությամբ:

Նաև կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, նվիրված բլյուզի լեգենդներին և առհասարակ բլյուզի պատմությանը, վավերագրական ֆիլմերի դիտումներ, հանդիպումներ երաժշտագետների և երաժիշտների հետ, և իհարկե այդ համդիպումները կուղեկցվեն կենդանի կատարմամբ: Մենք նախատեսում ենք շատ հետաքրքիր նախագծեր, որոնց մասին Դուք կտեղեկանաք կայքի միջոցով:

Եթե Դուք ունեք որևէ մտահղացում, կամ ցանկանում եք դառնալ մասնակից/կատարող, գործընկեր կամ հովանավորել որև է միջոցառում, խնդրում ենք գրել մեզ captain@mojoclub.am էլ-փոստ ով:

Այս մտահղացումը կպահանջի մեծ ջանքեր և ոչ պակաս միջոցներ: Շատ մեծ դեր է խաղում նաև գործնկերների աջակցությունը` ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտերկրյա բլյուզ կազմակերպությունների և իհարկե հովանավոր...
ավելին

Ակումբային երեկոներ, որտեղ մենք կկարողանանք շփվել՝ վայելելով կենդանի բլյուզ`կատարումներ: Կայքում պարբերաբար կտեղադրվեն հայտարարություններ, իսկ ակումբում գրանցված անդամները կկարողանան ստանալ...
ավելին

Նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել բլյուզի վերաբերյալ գիտելիքները, կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի, ԱՄՆ և ԱՊՀ երկրների բլյուզ երաժշտության քննադատների լեկցիաների, շնորհանդեսների և ֆիլմերի...
ավելին

Այս նախաձեռնության շրջանակում մենք նպատակ ունենք աջակցել բլյուզ կատարողներին Հայաստանից, ապահովելով «մեր» բլյուզ կատարողների մասնակցությունը տարբեր ակումբային միջոցառումներին, և հատկապես...
ավելին
<<     1  2     >>
International Blues Music Day
European Blues Union
VIDEO